вторник, 7 апреля 2015 г.

,,Պայքար՚,,

Ծանոթագրություն
 






Այս պատմվածքը՝, որը վերնագրեցի <<Պայքար>>,  ունի իր
առանձնահատուկ ընթերցման ձևը:
   . Հարկավոր է կարդալ հնարավորինս դանդաղ և համապատասխան հոգեվիճակով, որպեսզի կարդացողին հասանելի դառնա յուրաքանչյուր  բառի <<տրամդրությունը>> ու կարողանա հաղորդվի պատմվածքի մեջ թաքնված անիրականությունը և բացակայող մարդկայինությունը:
Ձեզ հաճելի ընթերցանություն !!!
                                              Հեղինակ՝ Սյու !!!


                         <<Պայքար>>
  Լռություն: Մելամաղձոտ անտառի նուրբ ու թախծոտ լռություն:  Բայց այդ անտառի աներևույթ լռության մոգական հնչյունները խախտող թռչունների հուզական մեղեդի, որն իր արծաթե քողի տակ ամփոփում էր մի ողջ անտառային պատմություն:
Մթնշաղ էր:  Հզոր և խավարաշտին գիշերն իր նենգ իշխանության համար էր պայքարում և չէր  ուզում ոչ  մի կերպ այն հանձնել ցերեկին: Պայքա՛ր, այո՛, պայքա՜ր, քանզի խավարի ու լույսի միաձուլության մեջ ընթանում էր խորիմաստ մի պայքար՝ առաջինը իշխանություն գրավելու համար… լույս, թե՞ խավար: Բայց այդ առեղծվածային պայքարում վերջապես հաղթեց լուսավառ  ցերեկը: Պայքարը դադարեց, իսկ արդյունքում՝  տիրեց երկկողմանի համերաշխություն: Ցերեկը և գիշերը դարձան ներդաշնակ ընկերներ:
 
Ահա մի փունջ խաղաղություն հանգրվանեց անտառային սահուն երկնքում: Ցերեկը՝ իր նուրբ շղարշը տարածեց և լույս սփռեց: Արթնացան ամենքը՝ իրենց անրջային և մեղմօրոր քնից: Հզոր ջրվեժը՝ իր ահռելի ու անլռելի ուժգնությամբ գահավիժում էր դեպի խոր անդունդը՝ ինչպես երջանկությունից խելագարված մի մարդ:  Փոքրիկ առվակն ուրախ  քրքիջով՝ իր մոտ բուսնած և իրենից սնվող ծաղիկներին, խոտերին ու ծառերին պատմում էր զվարճալի անտառային մի արկած: Վերջիններս՝ մեծ հետաքրքրությամբ լսում էին և ավելացնում իրենց հերթական զավեշտալի պատմությունը:
Արդեն վաղուց արթնացել էին նաև անտառի բոլոր բնակիչները, որոնք ուրախ և զվարթ տրամադրությամբ զինվելով՝ դուրս էին եկել իրենց բնակավայրերից, որպեսզի խաղան, կամ էլ զբոսնեն:
    Այդ անտառը սովորական անտառ չէր: Այն ոչ իրական, սակայն  ցանկալի բացառիկ մի երևույթ էր: Այնտեղ չկար չարություն, չկար թշնամություն և չկա՛ր նախանձ: Անտառում բոլորը բարի էին և սիրում էին միմյանց: Անտառում ապրում էին ամեն տեսակի կենդանիներ: Այ՛ո, ամեն-ամեն տեսակի կենդանիներ: Այստեղ՝ գայլը, եղնիկը, վագրը, լուսանն ու նապաստակը, ինչպես նաև բոլոր մնացյալ  թույլ և ուժեղ կենդանիները համարվում էին լավագույն ընկերներ: Բոլորը միմյանց կարեկցում և սատար էին կանգնում: Նյանց համար յուրաքանչյուր կյանքի հարված, յուրաքանչյուր դժվարություն վաղանցուկ էր, քանզի ամենքը շրջապատված էր կատարյալ ընկերությամբ…
   Կրկին մի գեղեցիկ ու բարի օր էր  հյուրընկալել մեր անտառին: Ամեն բան կրկին  բարի էր ու անթերի: Անտառի բնակիչներից  և անտառային այս կամ այն իրադարձություններից ուզում եմ հիշատակել մի պատմություն:

Անըստգյուտ  այս անտառի գրեթե կենտրոնում, իսկ ավելի ստույգ՝ կենտրոնում բուսնած հսկա բարդենուց դեպի ձախ՝ գտնվում էր եղնիկների ապաստանը: Այդտեղ ապրում էր չարաճճի մի եղնիկ՝ իր ծնողների հետ միասին
Բայց մի օր անտառի այդ նրբությունն ու գեղեցկությունը հիմնահատակ ավիրվեց, երբ հայտնվեց մարդկային ոտնահետք: Մի մարդ, ով որսորդ էր և բազմիցս անգամ՝ իր դաժան գործիքով, խլել էր խեղճ կենդանիների ու թռչունների անմեղ ու պայծառ կյանքեր:  Եվ այժմ այդ անխիղճը եկել ու իր տաղտկալի հրացանի ձայներն էր արձակում: Նա եկել ու փորձում էր ոչնչացնել անտառային երանելի անդորրն ու այն վերածել քաոսի: Նա ուզում էր չարության, դաժանության և թշնամության խոր հետք թողել և անվերադարձելին պարգևել
  Այդ մասին տեղեկացել էին անտառի բոլոր բնակիչները: Ամենուրեք ահ ու սարսափ էր տարածվել առաջին անգամ: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչի՞ է այդ արարածը նրանց ուզում վերացնել: Ինչի  համար է նա՝ այդ մարդը, փորձում վերացնել նրանց ներդաշնակ ու անըստգյուտ անտառը: Հարցեր, որոնց պատասխանները  չգիտեյին ոչ արևը, ոչ ջրվեժը, ոչ բույսերը և ոչ էլ անտառային բնակիչները: Ամեն ոք պատսպարվել էր, կարծես ոչ ոք այդտեղ չկար ու չի եղել, միայն խեղճ անտառ, մի ահարկու մարդ-արարած, հողին դաջված մարդկային մույկերի  ծանր հարվածներ, սահուն երկնքի անդորրը խախտող կրակոցներ ու մի մեծ արև
  Բոլոր կենդանիներն իրենց զավակներին արգելել էին դուրս գալ թաքստոցից: Բայց այդ եղնիկը, այդ չարաճճինա՜խ այդ մինուճար զավակը.... Նա դուրս վազեց՝ վտանգի մասին չմտածելով և վտանգը անգամ չհասկանալով: Բայց նա մեղավոր չէր, քանզի այսքան ժամանակ նա վտանգ չէր տեսել ու չգիտեր, թե ինչ է նշանակում: Նա ոչինչ չէր հասկանում:Նա վազում էր ու զմայլվում անտառային գեղեցկությամբ: Բարկ արևը փորձում էր զգուշացնել, փորձում էր կանխել, բայց….Եղնիկը փախել էր, իր ծնողներին  նա չէր լսել: Վերջիններս՝ փորձում էին փնտրել իրենց միակին, սակայն թաքստոցից չէին համարձակվում դուրս գալ: Ավելի ճիշտ՝ նրանք կարծում էին, թե փոքրիկ եղնիկը թաքնված է մի անկյունում:
  Լսվեց եղնիկի հրճվանք արտահայտող մի բառաչյուն:  Այդ նուրբ եղնիկային ձայնը, ավա՜ղ, չվրիպեց  չար որսորդի ականջներից: Գնդակը՝ քամու հետ կռիվ բռնելով, խորացավ հողի մեջ և շա՜տ  ցավեցրեց փափուկ հողի նուրբ սիրտը:  Առաջին գնդակից եղնիկը կարծես փրկվեց: Նա գրեթե սկսեց հասկանալ իրեն սպառնող սարսափն ու ցավը: Եղնիկը սկսեց վազե՜լ, վազե՜լ…վազել՝ իր ողջ զորությամբ, վազել ու հասնել իր ծնողներին: Նա հասկացել էր իր սխալը և իր իսկ մարմնի  վրա զգում էր վտանգի դառը համը: Ավա՜ղ այդ վտանգը մոտ էր, սակայն եղնիկը հեռու էր իր ծնողներից: Դաժան մարդ-արարածն իր նենգ հրացանը պարզած՝ վազում էր եղնիկի հետևից և գնդակներ արձակում:Եղնիկը զղջում էր, նա այլևս ուժ չուներ՝ վազելու ու դիմակայելու համար: Նա փոքր էր, հոգնել էր...մարդկային  հրացանից  արձակած գնդակների ու խեղճ կենդանու համառ պայքարում՝ թույլ եղնիկը կարծես պարտվում էր: Այդ ճակատագրական ու տաղտկալի հրացանային սև գնդակներից մեկը…ա՜խ այդ մեկը…այն…չվրիպեց: Սուլեց երկնքում, հասավ եղնիկին և մխրճվեց նրա նուրբ ու քնքուշ մարմնի մեջ:  Եղնիկը կարծես իր վերջին ճիչն արձակեց ու տապալվեց գետնին՝ առվակից հեռու՝ բլուրի տակ, բայց և այնպես արդար ու ոսկեփայլ արեգակի ճառագայթները հասցրել էին մի քանի անդարձելի վայրկյանով կուրացնել որսորդի աչքերը, և որսորդը չկարողացավ տեսնել գնդակի թռիչքի ուղղությունը: Այդ ստոր մարդը մի պահ շուրջը նայեց և ոչինչ չգտնելով ու զայրացած փնթփնթալով՝ ազատեց իր տհաճ ներկայությունը՝ բարի  անտառից:Ամեն ինչ մռայլ և ողբերգական էր դարձել: Նա, ով տեսել էր այդ ամենը, ցավո՜ք , չէր կարող օգնել խեղճին, քանզի նրանց տրված չէր տեղից շարժվելու հնարավորությունը: Բայց դա հիմա այդքան էլ կարևոր չէր…եղնիկը, այդ ոչինչ չհասկացող փոքրիկը, նրա վերքը, տապալումը, սպառնող մահը….
Ոչ ոք չկար, որ օգներ նրան: Նա տառապում էր, լալիս էր, զղջում էր, բայց արդեն շա՜տ ուշ էր: Եղնիկը ցավից բացի չէր զգում ոչինչ: Նա մեռնում էր: Ա՜խ այդ բարի եղնիկը….Նրա աչքերն այնքան խորիմաստ ու տխուր էին, այնքան սև և անմահական փայլով օժտված, ինչպես գիշերային հրաշակերտ գեղեցկությունը: Արյո՜ւն, անմեղ ու բոսոր արյուն, որ լճանում էր եղնիկի շուրջը ու ներկում չոր խոտը,և մահացու վերքի մեջ մխրճված չարաբաստիկ սև մի գնդակ: Եղնիկը դեռ շնչում էր….
Մթնեց: Կրկին ցերեկը իր իշխանությունը հանձնեց գիշերվան: Գիշերային ու առեղծվածային կախարդուհին իր սև զգեստը տարածեց ամենուր և ծածկեց ամեն ինչ, միայն երկու առկայծող ու տառապող աչքեր:
 Քիչ անց սև երկնակամարը  ճեղքեցին և իրենց երանելի դիրքերը զբաղեցրին սեթևեթող աստղերը, իսկ հետո՝ իր հմայքը տարածեց հպարտ լուսինը, բայց այդ սև երկնքի անզուգական փայլով պճնված պչրվող լուսատուները անզոր էին  մեղմացնել մեռնող եղնիկի անթափանց ցավըՈղբում էին ամենքը, բայց ոչինչ  չէին կարող անել, իսկ անտառային բնակիչները դեռ թաքնված էին: Նրանք ոչինչ չգիտեյին: Ցուրտ էր, իսկ մեռնող եղնիկն ուներ երկու անցանկալի քույր-հյուրեր՝ սովն ու ծարավը,որոնք ավելի էին ծանրացնում խեղճի վիճակը: Նրա ականջին էր հասնում մոտակա շրջանում գտնվող առվակի սառը շունչն ու  գիերային մեղմ քրքիջը, բայց եղնիկը ոչ մի ուժ և հնարավորություն չուներ՝ շարժվելու, հասնելու և ծարավը հագեցնելու համար:

Բայց կյանքն այդքան դաժան չէր գտնվել այդ միակ եղնիկի հանդեպ: Հանկարծ  երկնակամարը ճեղքվեց և երևաց զիգզակաձև մի լույս, ապա՝ որոտ լսվեց, փչեց քամու արծաթե մի շունչ, իսկ հետո՝ սառը և կրկին արծաթե արձրևային կաթիլներ: Եղնիկը գոյատևելու և մեծ հույսի հաճելի բույրը զգաց: Նա  իր անկարող բերանը հազիվ բացեց ու մի քանի թաց կաթիլ կուլ տվեց՝ մի քիչ մեղմացնելոց ծարավը: Այդ հրաշք անձրևը,որը կարծես Աստծո կողմից ուղարկված լիներ, հույս պարգևեց և կյանքի ու մահու դեմ պայքարելու բարի մի բերկրանք նա զգաց՝ իր մարմնի վրա: Անձրևի արծաթե կաթիլների սառը հարվածներ, որոնք կուտակվում և մաքրում էին արյունը: Այժմ եղնիկի ցավը փոքր-ինչ մեղմել էր: Նրա քթի տակ թաց և թարմ խոտի բույրն էր: Կանաչ խոտի՝ այրունից մաքրված: Այսպես՝ բարի եղնիկը մի կերպ իր քաղցն էլ հաղթահարեց: Ահա գիշերը վերջապես հոգնեց իր պաշտոնից և այն կրկին հանձնեց ցերեկին: Նորից լույս, նորից բարություն, բայց և նորից դատարկություն: Ոչ մի կենդանի շունչ դեռ չէր համարձակվում դուրս գալ իր թաքստոցից: Եղնիկի վերքից շառաչող արյունը վաղուց արդեն դադարել էր, իսկ գիշերը՝ հզոր անձրևը այնքան նուրբ, բայց և նաև այնքան ուժգին էր հարվածել խեղճ եղնիկի վիրավոր մարմնին, որ նրա վերքի մեջ գտնվող հրացանի գնդակը դուրս էր շպրտվել այդ նրբության մարմնից:Հրա՜շք, բարությո՜ւն, խաղաղությո՜ւն
Եղնիկը ոտքի ելավ, մի քանի ժամ հազիվ քարշ գալով՝ նա հասավ իրենց ապաստան, տեսավ ծնողներին, ամուր փարվե նրանց և կարծես մոռացավ իր խոր ցավի մասին:
Եղնիկի ծնողները շա՜տ  էին բարկացել ու վախեցել, սակայն նրանք՝ իրենց քնքշությամբ բժկեցին մինուճարին: Եղնիկն ապրեց ու կապրի դեռ երկա՜ր տարիների բովում: Նա շա՜տ ու շատ դասեր քաղեց:
 

ՎԵՐՋ
Հարցեր(կարևոր)

1)   Արդյո՞ք դուք կարողացաք բացահայտել գաղտնիքը: Ին՞չ կապ կար կենդանու ու մարդու միջև: Ինչ՞ի միայն մեկ մարդ, թաքստոց, մեկ եղնիկ ու մնացյալ կենդանիները՝ որպես երկրորդական:
2)   Դուրս գրել այն նախադասությունը,որը ձեզ ստիպեց ՄՏԱԾԵԼ!!


Комментариев нет:

Отправить комментарий